Նոր Նորք վարչական շրջանում հոկտեմբերի 12-ին Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացվել է Նանսենի թանգարանը և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրը: Հուշահամալիրը ներառում է նաև հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին ու հայ ժողովրդի բարեկամներին նվիրված շուրջ 30 հուշարձան, այդ թվում՝ 1915թ. Մեծ եղեռնին և 1893-1923թթ. ընթացքում հայկական ջարդերի զոհերին, Արցախյան ազատամարտին ու Արցախի պետականությանը նվիրված հուշարձանախմբերը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սրբերի դասն անցած Վարդան Մամիկոնյանի և այլոց արձաններ, Ջորջ Բայրոնի հուշաքանդակը, Լրագրողի արձանը: