ՃՏՊ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։13-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Ford» և Mercedes-Benz մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել