Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մեր հայրենակիցներին մատչելի բնակարաններով ապահովելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X ցանցում գրառում է կատարել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը:
«Այսօր նաև հայտարարվեց, որ Նիդեռլանդները Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,- անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներին՝ գրել է Դեյվիդ վան Վիլը: