Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում

Դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում։

«Հարգելի՛ քաղաքացիներ, Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխության փորձարկում, որը կտևի 2 օր:

Մասնավորապես՝ Մաշտոցի պողտոայում՝ Պուշկինի փողոցից եկող ուղղությամբ, երրորդ երթևեկելի գոտուց  նախկին «միայն ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Միաժամանակ անհրաժեշտ է Մաշտոցի պողոտայից ձախ շրջադարձ կատարելիս զիջել Մաշտոցի պողոտայի հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև Ամիրյան փողոցից ձախ շրջադարձ կատարելիս անհրաժեշտ է զիջել հանդիպակաց ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին:

Դրան զուգահեռ՝ Ամիրյան փողոցից կարգելվի հետադարձը: Նշված խաչմերուկում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել