Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ նոյեմբերի 28-ին, շարունակվում է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը սկզբում ամբաստանյալներից փորձեց պարզել՝ իրենց ազատությունը սահմանափակվե՞լ է, քանի որ վերջինների վերաբերյալ դատարան բերման ենթարկելու որոշում էր կայացրել դատարանը։
Յուրի Խաչատուրովը, Ռոբերտ Քոչարյանը և Սեյրան Օհանյանը նշեցին, որ ինքնակամ են ներկայացրել։ Օհանյանը ավելացրեց նաև, որ առանց Ազգային ժողովի թույլտվության իր ազատությունը չի կարող սահմանափակվել․ «Ես եմ ոստիկաններին բերման ենթարկել՝ իմ մեքենայով»։
Մանրամասները՝ տեսանյութում։