Նոյեմբերի 16-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կրակոցներ են հնչել։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ բաժին են բերման ենթարկվել Արարատի մարզի բնակիչներ 33-ամյա Արմեն Ղ․-ին և 29-ամյա Մառլեն Ա․-ին։ Արմեն Ղ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով գտնվելով հարսանեկան արարողության ավտոշարասյան մեջ Քաղցրաշեն գյուղի Խ․ Աբովյան և Ս․ Շահումյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած ատրճանակից 2 կրակոց է արձակել օդ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել։