Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Զինծառայող Նարեկ Գրիգորյանը Արտաշատ համայնքի Աբովյան գյուղից էր։ Iravaban.net-ի հետ զրույցում Աբովյանի վարչական ղեկավար Ավետիք Հարությունյանը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ առայժմ ոչ մի տվյալ հայտնի չէ․
«Ինքը 3 քույր ունի, մեր գյուղի բնակիչներ են, սովորական պայմաններում են ապրում, աշխատավոր մարդիկ են։ Նորմալ երեխա է եղել, մեզ մոտ է սովորել, առայժմ դեպքի վերաբերյալ այլ տեղեկություն չկա»։