ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ռագմակ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների գործարանում (ք․Երևան, Արին-Բերդ փ․), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Ըստ փորձաքննության արդյունքների՝ տոմատի մածուկի նմուշը B.cereus, B.polymyxa և B.subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ միկրոօրգանիզմներ, մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C. Botulinum-ի և (կամ) C. Perfringenes-ի) և սպոր չառաջացնող միկրոօրգանիզմներ, այդ թվում՝ կաթնաթթվային և (կամ) բորբոսասնկեր և (կամ) խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել սահմանված պահանջներին։
Այդ արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է արտադրանքի (օգոստոսի 19, 2024թ. խմբաքանակ) իրացումն արգելելու, շուկայից հետկանչի, ոչնչացման կամ օգտահանման կարգադրագիր, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։