Մարտական տեխնիկայի կիրառում, ապօրինի զենք-զինամթերքի առգրավում, հատուկ գործողությունների իրականացում. ՆԳՆ ոստիկանություն

ՆԳՆ Ոստիկանության զորքերի շտաբների և ստորաբաժանումների գործնական հմտությունների կատարելագործման, ընդգրկվող ուժերի և միջոցների համագործակցության զարգացման նպատակով Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ղեկավարությամբ նոյեմբերի 5-6-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, հայտնում են ոստիկանությունից։

Նախնական փուլը սկսվեց լսումներով, ապա պլանավորվեց հատուկ օպերացիան, ստորաբաժանումներին տրվեցին համապատասխան հրահանգներ։

Այնուհետև ստորաբաժանումներն իրականացրեցին երթ դեպի օպերացիայի անցկացման վայր, որտեղ և մեկնարկեցին զորավարժությունները:

Ստացվել են օպերատիվ տվյալներ՝ դիվերսիոն խմբերը պատրաստվում են ներթափանցել հատուկ պահպանվող օբյեկտի տարածք:

Սկսում է հատուկ օպերացիա: Մարտավարական գործողությունների ընթացքում անհրաժեշտ է օգտագործել ինչպես հատուկ, այնպես էլ մարտական տեխնիկա:

Հատուկ նշանակության ծառայողները վնասազերծում են անօրինական զինված խմբավորումներին և առգրավում զենք-զինամթերքը։

Օպերացիան հաջողված է:

Իրենց առջև դրված խնդիրները բարձր մակարդակով կատարելը ստորաբաժանումներին մեկ քայլով ավելի մոտեցրեց նպատակակետին՝ գործնական հմտությունների կատարելագործում, ընդգրկված ուժերի և միջոցների համագործակցություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել