Առաջիկա շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ջերմաստիճանի զգալի անկում Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում։ Միջերկրական ծովի ավելի տաք ջրերի ջերմաստիճանային տարբերության պատճառով ավելի շատ ամպրոպներ կառաջանան, և եթե այս անձրևները նորից ձևավորվեն ցամաքին մոտ, նոյեմբերի 14-15-ը կարող են հանգեցնել լրացուցիչ ջրհեղեղներ Բարսելոնայի և Վալենսիայի շրջաններում:
Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նա նշել է, որ Իսպանիայի օդերևութաբանները շատ ուշադիր հետևում են իրավիճակին, քանի որ տեղումների կանխատեսվող քանակը կարող է գերազանցել 100լ/քմ-ը և առանց այն էլ ճահճացած հողը հերթական աղետի պատճառ կարող է դառնալ: