Ինչ կենդագրություն ունի նորանշանակ փոխնախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում։

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1984թ., 7 հոկտեմբերի, Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան

Կրթություն

1999-2001թթ․՝  Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Հենակետային վարժարան

2001-2005թթ․՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ, Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մետալուրգիայի ճյուղ, Բակալավրի աստիճան

2005-2007թթ․՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Մագիստրատուրա, Ճարտարագիտական մենեջմենթ (Գերազանցությամբ)

2015-2018թթ․՝  Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան,  Ասպիրանտուրա,  Տեխնիկական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն

2024թ․ նոյեմբերի 1-ից՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

2019-2024թթ․՝ «Զաքարյան Քոնսթրաքշն Սոլուշնս» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն

2020-2022թթ․՝  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ՍՊՎԾ 2 ծրագրի (ԱՍՀ Նախարարություն) համակարգող – ղեկավար

2017-2024թթ․՝  «Հեզ ընդ Նեզ» ՍՊԸ (“s.Oliver Group”-ի հայաստանյան գործընկեր) տնօրեն

2017-2018թթ․՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, արտադրատեխնիկական ծառայության պետ

2016-2017թթ․՝  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ, շինարարության վերահսկողության ճարտարագետ

2015-2016թթ․՝ «Իմեքս Գրուպ» ՍՊԸ, արտադրության պետ

2013 – 2015թթ․՝  «Թեղուտ» ՓԲԸ (Վալլեքս Գրուպ), արտադրատեխնիկական ծառայության պետ

2012-2013թթ․՝  «Թեղուտ» ՓԲԸ (Վալլեքս Գրուպ), արտադրատեխնիկական ծառայության պետի տեղակալ

2011-2012թթ․՝  «Թեղուտ» ՓԲԸ (Վալլեքս Գրուպ), արտադրատեխնիկական ծառայության ճարտարագետ

2005-2011թթ․՝  «Լեռմետին» ՓԲԸ (Վալլեքս Գրուպ), նախագծային մասի տեխնոլոգիական բաժին Ճարտարագետ

2004-2005թթ․՝  «Երևան» հեռուստաընկերություն, Լրատվական ծրագիր, լրագրող (հասարակական հիմունքներով)

2003-2005թթ․՝  Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ Ուսանողական խորհրդի փոխնախագահ

2018թ․-ից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

2019թ․-ից՝ «Մանթաշյանց» Գործարարների Միություն անդամ

2023թ․-ից` «Քաղաքացիական պայմանագիր» Կուսակցության Արաբկիրի տարածքային կառույցի խորհրդի նախագահ

2022-2023թթ․՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններ, «Իմ քայլը» դաշինք Ավագանու անդամ

2023թ․՝  Երևան քաղաքի ավագանու ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու

Այլ տվյալներ

Ազատ տիրապետում է անգլերենին և ռուսերենին

21 գիտական հոդվածի հեղինակ է- արտադրության, արդյունաբերության, հանքահարստացման և մետալուրգիայի ոլորտներ (այդ թվում նաև հրապարակված ԱՊՀ ամենահեղինակավոր «Черные металлы» հանդեսում, մեկը գրանցվել է նաև համաշխարհային «SCOPUS» հոդվածների բազայում)

2 գյուտի համահեղինակ է  – արդյունաբերության ոլորտ

Վերապատրաստումներ և փորձի փոխանակում  

2018թ․,  2020թ․՝ «s.Oliver» Bernd Freier GmbH & Co. KG, Դյուսելդորֆ, Գերմանիա

2016թ․՝  «Samuel Engineering» նախագծային ընկերություն, Դենվեր, ԱՄՆ

2016թ․՝ «Golder associates ltd» նախագծային ընկերություն, Դենվեր, ԱՄՆ

2016թ․՝  «Ralph Lauren» սրահի շինարարություն, Ռոստով, ՌԴ

2015թ․՝ «Ralph Lauren» սրահի շինարարություն, Բուդապեշտ, Հունգարիա

2013թ․՝ «ZcMc» Զանգեզուրի պղինձ-մոլիբդենային կոմբինատ, Քաջարան, Հայաստան

2007թ․,  2014թ․՝  «Base Metals» պղնձի հանքավայր, Դրմբոն,

2005թ․, 2006թ․, 2007թ․ 2008թ․՝ «ACP» Ալավերդու պղնձաձուլական կոմբինատ, Ալավերդի, Հայաստան

Անձնական տվյալներ

Ունի 2 երեխա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել