Գիշերը շենքի շքամուտքում դանակով հարձակվել են բնակչի վրա և հափշտակել բջջային հեռախոսն ու գումար

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«Աշտարակի բաժնի ծառայողները ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն են ստացել, ըստ որի երկու օր առաջ, գիշերը, Ներսես Աշտարակեցու փողոցի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ նույն փողոցի մեկ այլ շենքի շքամուտքում դանակով հարձակվել էր 35-ամյա բնակչի վրա և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու փող:

Տեղեկությունը ստուգվել  ու հաստատվել է: Նույն օրը, ավազակություն կատարելու կասկածանքով, 41-ամյա տղամարդը ձերբակալվել է: Պարզվել է, որ դեպքը կատարվել էր նոյեմբերի 19-ի գիշերը, ժամը 02։30-ի սահմաններում, իսկ հեռախոսից բացի, հափշտակվել էր 100 հազար դրամ:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել