Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրվել են, որոնք գտնվում են Սիլիկյան Նոր խճուղի`Հ 2-ի դիմաց և Մազմանյան փողոց`Գարաժ մոլ-ի դիմաց։
Այս մասին հայտնում են Աջափնյակ վարչական շրջանից։
«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը և վերաբերմունքը համայնքային գույքի հանդեպ։
Աջափնյակ վարչական շրջանի կողմից փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք` մեղավորին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Նման վարքագիծը անընդունելի և դատապարտելի է»,-ասվում է հաղորդագրության մեջ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/346663195_809361133897405_906574795547588016_n-1-169x225.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/347427276_1036869541055454_1763356023919708774_n-169x225.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/346644479_650287379760524_1472876753221832590_n-169x225.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/346619761_984191426074069_8402254501610972494_n-169x225.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/345463136_918543582551779_2039742137521026695_n-169x225.jpg)