Ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակո՞վ է․ Վահագն Ալեքսանյանը՝ Արծվիկ Մինասյանին

Ազգային ժողովում ընթանում է հերթական նիստը։ Նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր պատգամավորները: Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նախագիծ էր ներկայացրել, որը չընդգրկվեց ԱԺ օրակարգում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ ապօրինի հարստացման գործերին։ Նա դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ հարց ուղղելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող տան վերաբերյալ։

«Ո՞նց կգնահատեք Հովիկ Աբրահամյանի տունը, ձեր ճաշակո՞վ է»,-նշեց նա, ինչից հետո նիստերի դահլիճում խոսակցություններ սկսեցին։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի պատգամավորի զրկեց նիստին ելույթ ունենալու իրավունքից։ «Դուք ոնց որ չեք ընկալում իմ ասածները, նորից եմ կրկնում, եթե ընկալում եք՝ խնդրում եմ լռություն ապահովել, խնդրում եմ համբերատար լինել»,-ասաց Արշակյանը։

———————

Հավելենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին կողմ քվեարկեցին միայն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չմասնակցեց քվեարկությանը։ Նախագիծը ստացավ 28 կողմ ձայն։

Այս հայտարարությունը բացասական եզրակացության էր արժանացել նաև ԱԺ մշտական հանձնաժողովում։

«Մոտենում է Լաչինի միջանցքի փակմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրսևորման 100 օրը։ Ցավում եմ, որ ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չենք կարողանում, այնուամենայնիվ, մեր պետականության համար հույժ կարևոր հարցերի վերաբերյալ ունենալ միասնական տեսակետ»,- նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել