Նվեր Պետրոսյանն ազատվել է փոխվարչապետի խորհրդականի պաշտոնից

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունվարի 16-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նվեր Պետրոսյանին 2023 թվականի հունվարի 16-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Նվեր Պետրոսյանը փոխվարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի նոյեմբերի 29-ին՝ այդ ժամանակ փոխվարչապետի պաշտոնը զաբղեցնող Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ։ Նվեր Պետրոսյանը նախկինում զբաղեցրել էր նաև Արմավիրի մարզպետի խորհրդականի պաշտոնը, երբ մարզպետ էր Համբարձում Մաթևոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել