Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ են տարածում․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում պայթյուն լինելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ ու լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետությա ազգային անվտանգության ծառայությունից։

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի, չպատասխանել և չտարածել նման հաղորդագրություններ: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:

Կասկածելի բովանդակությամբ հաղորդագրություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել