«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ մայրաքաղաքում մեկնարկած էտով պայմանավորված՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 08:30-17:00, փակ կլինի Կենտրոն վարչական շրջանի՝ Հանրապետության փողոցը՝ Թումանյան- Տպագրիչներ փողոցների երթեւեկելի մասը:
Ծանրաբեռնված կլինի Մաշտոցի պողոտան՝ Սայաթ-Նովա-Թումանյան հատվածում: Աջափնյակում դժվարանցանելի կլինի Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Շենգավիթում՝ Շիրակի փողոցը: