Գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման կարգը և ժամկետները

ՀՀ Կառավարության 29 հունվարի 2004 թվականի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 59-Ն որոշման համաձայն՝ գյուղատնտեսական կենդանիները ենթակա են համարակալման և հաշվառման: Անասնատերն աջակցում է անասնաբույժի կողմից իրականացվող կենդանիների համարակալման և հաշվառման աշխատանքների կատարմանը:

Համարակալումն իրականացվում է անվճար հիմունքներով, համայնքը սպասարկող անասնաբույժի կողմից` կենդանու ականջին հաշվեպիտակի ամրացման և հաշվառման մատյանում տվյալների գրանցման միջոցով:

Անասնատերը տնտեսությունում ծնված կենդանու մասին 7 օրվա ընթացքում տեղեկացնում է անասնաբույժին, իսկ վերջինս իրականացնում է համարակալումն ու հաշվառումը` կենդանու ծնվելուց 30 օրվա ընթացքում:

Գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային լիազորված մարմնի պահանջով կամ համայնքի բնակչի դիմումի հիման վրա համայնքում անասնահամաճարակային միջոցառումներ իրականացնող անասնաբույժը կամ համայնքի անասնաբուժական ծառայություն իրականացնող անձը տրամադրում է տեղեկանք համայնքի բնակչի կողմից անասնագլխաքանակի տնօրինման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել