Ե՞րբ է արգելվում նվիրատվությունը

Թեև սեփականատերը կարող է իր հայեցողությամբ օգտագործել, տիրապետել ու տնօրինել, այդ թվում՝ նվիրել, իր գույքը, սակայն ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է մի քանի դեպքեր, երբ արգելվում է նվիրատվությունը: Մասնավորապես, արգելվում է`

1) մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը.
2) պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին` նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը.
3) առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը.
4) օրենքով կարող են սահմանվել նվիրատվությունն արգելելու այլ դեպքեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել