Ե՞րբ է վարչական դատարանը ներկայացուցչին հեռացնում վարույթից

Վարչական դատարանը կարող է հեռացնել վարույթից կողմի այն ներկայացուցչին, որը փաստաբան չէ կամ օրինական ներկայացուցիչ չէ կամ ի պաշտոնե ներկայացուցիչ չէ, եթե նախապատրաստական փուլում կամ դատաքննության ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ անձն ունակ չէ վարչական դատարանում ներկայացնելու կողմին:

«Կարծում եմ՝ նշված նորմում ամրագրված «ունակ չէ» բառերի փոխարեն անհրաժեշտ է ամրագրել «իրավասու չէ» կամ «իրավունք չունի» բառերը: Խնդիրն այն է, որ «ունակ չէ»-ն կարող է նշանակել, որ տվյալ անձը բավարար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ չունի և այլն, իսկ քննարկվող նորմը վերաբերում է լիազորությունների պատշաճ ձևակերպմանը կամ փաստաբանի արտոնագրի առկայությանը: Ներկայացուցչի մասնագիտական գիտելիքների գնահատումը պետք է իրականացնի նրան լիազորողը և ոչ թե դատարանը»,-Իրավաբան.net-ի հետ հարցազրույցում ասաց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել