23-ամյա երիտասարդը փորձել էր համացանցի միջոցով ավտոմեքենա գնել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության  ծառայողները  մայիսի 22-ին, ժամը 12.30-ին, Երևան քաղաքի Նուբարաշենի 6-րդ փողոցի բնակարաններից մեկից,  խարդախություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1990 թ. ծնված  Էդգար Դ.-ին: Նա խոստովանել է, որ   ապրիլին համացանցային մի կայքէջի միջոցով ավտոմեքենա գնելու պատրվակով ծանոթացել է ոմն Ռոբերտի հետ և չարաշահելով վերջինիս վստահությունը` 20 օրյա ժամկետում 1500  դոլար վճարելու պայմանով տիրացել է նրան պատկանող «ԳԱԶ-31100» մակնիշի ավտոմեքենային, որն էլ մաս-մաս վաճառել է:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ռոբերտը 1988 թ. ծնված  Ռոբերտ Հ.-ն է, որից  ընդունվել է հաղորդում: Կատարվում է քննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել