Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է նախկինում դատվածություն չունեցող Աշոտ Օ.-ին առաջադրված մեղադրանքով գործի քննությունը: Վերջինս ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հանցագործության մասին տվել է գրավոր կեղծ հաղորդում:
Ըստ նշված հողորդման` Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում անհայտ անձը հարվածելով իր գլխին` գցել է գետնին: Այնուհետև բաճկոնի ծոցագրպանից հափշտակել է 313000 ռուբլի, 6000 ԱՄՆ դոլար և 1700000 ՀՀ դրամ գումար:
Քրեական գործը հարուցվել է ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի:
Տեղեկացնենք, որ հանցագործությանմասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից` 200 հազար ՀՀ դրամ, չոսհարյուրապատիկի` 400 հազար ՀՀ դրամի չափով, ինչպես նաև կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկուտարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net