Գո՞ւցե Դուք էլ եք դարձել հոր ու որդու խարդախությունների զոհը

Դատվածություն ունեցող Նշան Ա.-ն և նրա հայրը` Աշոտ Ա.-ն մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ: Նշան Ա-ին մեղադրանք է առաջադրվել նաև խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, այսինքն` խարդախության հոդվածի երկու մասով է մեղադրանք առաջադրվել:

Ըստ մեղադրական եզրակացության` Նշան Ա.-ն 2012թ. հունվարից փետրվարն ընկած ժամանակահատվածում Սուսաննա Գ.-ից խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով` 1. 045. 953 ՀՀ դրամին համարժեք 2. 700 ԱՄՆ դոլար գումար:

Նա նաև նախնական համաձայնության գալով հոր` Աշոտ Ա.-ի հետ 2012թ. մայիսի 15-ին խարդախությամբ հափշտակել է Արթուր Մ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերով` 10. 292. 100 ՀՀ դրամին համարժեք 26.000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան:

Իսկ 2012թ. մայիսի 30-ին հայր և որդի խարդախությամբ իրավունք են ձեռք բերել Ռուբեն Ք.-ին պատկանող, առանձնապես խոշոր չափերով`240. 926. 510 ՀՀ դրամին համարժեք 593. 000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողատարածքի նկատմամբ:

Հայր և որդի կալանավորված են: Նրանց շահերի պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանը: Գործը քննվում է Մասիսի դատարանում: Դատարանից Իրավաբան.net-ին հայտեցին, որ վերջին դատական նիստը չի կայացել ամբաստանյալներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից չներկայացնելու հիմքով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել