Թույլատրվո՞ւմ է ծխել տրանսպորտային միջոցներում

Շատ հաճախ կարելի է տեսնել այս կամ այն տրանսպորտային միջոցի վարորդին ծխելիս:

Այս առումով պետք է իմանալ, որ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել