Հուլիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 84 բնակիչ է բուժվում։
Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5797 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4443 նմուշառման հետազոտություն, հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 341 բնակիչ։ 45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։