Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների համար աշխատանքային ժամերի փոփոխություն էր նախատեսվում, սակայն առաջընթաց չկա

Կրթության և գիտության նախարարությունը 2019-ին հանրային քննարկման էր ներկայացրել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ և առանց խոչընդոտների կազմակերպել իրենց երեխաների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ Հայաստանում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետևանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալը կամ խնամատարծնողն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով, որով նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողը հնարավորություն կստանա աշխատանքային օրը ավարտել 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ին է, կամ նրա կտրամադրվի 1 ժամ ժամանակ (17:00-ից 18:00-ն):

Հանրային քննարկման ժամկետը լրացել է, սակայն նախագիծը դեռ չի քննարկվել կառավարությունում և չի ուղարկվել ԱԺ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել