ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Լևոն Խալիկյանին ազատել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լևոն Խալիկյանն աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել էր հուլիսի 2-ին: