Ուժ, ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքը

Ուժ, ուժի սպառնալիք չգործադրելու սկզբունքը միջազգային իրավունքում սկզբնապես ձևավորվել է որպես պատերազմի արգելքի սկզբունք:
Եվ այսպես` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն` Կազմակերպության բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:
ՄԱԿ-ի կանոնադրությունը նախատեսում է զինված ուժի գործադրման երկու իրավաչափ դեպք: Առաջինը որպես ինքնապաշտպանություն, մասնավորապես` ՄԱԿ-ի կանոնադրությունը սահմանում է ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը Միավորված ազգերի կազմակերպության որևէ անդամի հարձակման ենթարկվելու դեպքում, քանի դեռ Անվտանգության խորհուրդը չի ձեռնարկել միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ:
Երկրորդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ զինված ուժի գտործադրումն է` խաղաղության նկատմամբ ցանկացած սպառնալիքի, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայության դեպքում:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել