Դատավորը քննադատել է Օբամային

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մասին ռասիստական բովանդակությամբ նամակ ուղարկած Մոնթանայի դատավորը մյուս տարի կստանա ավագ դատավորի կարգավիճակ:
Մոնթանայի վարչական դատարանի դատավոր Ռիչարդ Սեբուլի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել այն դեպքից հետո, երբ նա ընկերներին է ուղարկել իր եղբոր կողմից ուղարկված էլեկտրոնային նամակը:
Հղում անելով «The Blog of Legal Times»-ին, Global Legal Post-ը հայտնում է, որ պաշտոնի փոփոխությունը թույլ կտա դատավորին ազատել իր պաշտոնը` միևնույն ժամանակ լսելով որոշ դատավարություններ:
Փաստաբանական կազմակերպության նախագահ Միքայել Քիգանը ասել է, որ դատավոր Սեբուլը կմնա դատավոր, սակայն նա ցույց է տվել իր` վարչական դատարանի դատավորի պաշտոնը կրելու անհամապատասխանությունը: Ինքը` դատավորը, հրաժարվել է որևէ մեկնաբանություններ տալուց:
Հ.Գ. Ավագ դատավորի կարգավիճակ են տրվում այն դատավորներին, որոնք թոշակի են անցել, սակայն շարունակում են լսել դատավարություններ` սովորաբար ավելի քիչ ծանրաբեռնվածությամբ: Նրանք մեկնում են նաև երկրի տարբեր շրջաններ` դատավարություններ լսելու նպատակով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել