Ուսումնասիրվել է ավելի քան 350 տեղեկատվություն ՏԻՄ ընտրություններում հնարավոր խախտումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին ժամը 21:00 դրությամբ ուսումնասիրվել է  ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած  ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ/: Դրանցից 175-ն  ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել