Կապի մեջ ենք երկու կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ, քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ կկարողանանք նպաստել իրավիճակի զարգացմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին` անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Դեկտեմբերի 15-ին կայանալիք գործընկերների գագաթնաժողովի շրջանակներում հույս ունենք մեկ այլ հանդիպում ունենալ՝ քննարկելու այս մարդասիրական խնդիրները»,- ասաց դեսպանը։

Դեսպանը ընդգծեց, որ մարդասիրական խնդիրները պետք է հրատապ լուծվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել