Սոցփաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական բուժօգնություն կտրամադրվի պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին. հայտնի է ցանկը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 30-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթի շրջանակներում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկը։

Նախարարի հրամանում նշվում է, որ դրանում ընդգրկված առողջապահական կազմակերպություններին ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1691-Ն որոշման հավելված 2-ի N1 ձևով նախատեսված պահանջներին համապատասխան։

Ցանկը կարող եք տեսնել այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել