Երևան-Կապան-Երևան չվերթեր կիրականացվեն․ մեկնարկը նախատեսվում է հունվարի 20-ից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։

Ներկա պահին ժամանակավորապես դադաևեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

Կառավարության նոյեմբերի 11-ի նիստին որոշում ընդունվեց ««Սյունիք» օդանավակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կրած վնասների մարման նպատակով ՍՊԸ-ին գումար հատկացնել` 49,5 միլիոն դրամի չափով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել