«ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում». ընդդիմությունը կսկսի փողոցային պայքարը

ՀՀ պետականությանը վտանգ է սպառնում. հենց այս թեմայով է «Հայաստան» խմբակցությունն օրեր առաջ հանդիպել իրենց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք մշտապես հայտարարել ենք, որ երբեք չենք հրաժարվելու փողոցային պայքարից։ Շատ ակտիվ քննարկումների մեջ ենք՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգներն ու կանխել Հայաստանի թուրքացումը», -նշել է նա։

Նրա խոսքով՝ առաջիկայում ականատես կլինենք փողոցային ակցիաների ու գործողությունների։

«Այսօր ընդդիմությանը հիմնականում քննադատում են հենց նրա համար, որ փողոցային պայքար տեղի չի ունեում, իսկ միայն խորհրդարանական աշխատանքով այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրա դեմն առնել չենք կարող», – ասաց Սաղաթելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել