Հոկտեմբերի 1-ից աշխատող քաղաքացիները 2 շաբաթը մեկ անգամ ՊՇՌ բացասական թեստ պետք է ներկայացնեն․ Անահիտ Ավանեսյան

Հայաստանում օգոստոսի 26-ին իրականացվել է 7114 պատվաստում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 267.504 պատվաստում․ այս մասին կառավարության նիստին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը՝ քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու»,-ասել է Ավանեսյանը։

Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, նախարարը հավաստիացրեց, որ չինական պատվաստանյութի և Astrazeneca-ի մատակարարումների հետ կապված խնդիր չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել