2020-ի օգոստոսին Գլխավոր շտաբը մեզ զեկուցել է, որ արևելյան օպերացիոն ուղղությամբ մեր ԶՈւ-երը պատրաստ են «ոչ միայն քայլ ետ» տրամաբանությամբ կանգնեցնել և ջախջախել հակառակորդին․ Նիկոլ Փաշինյան

«Հանրային» հեռուստաընկերության եթերում շարունակվում է «Հայաստանն ընտրում է» նախընտրական չորրորդ մեծ բանավեճը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արցախյան 2-րդ պատերազմը կանգնեցնելու նախաձեռնություն է եղել և եռակողմ հայտարարություն է ստորագրվել 2020-ի հոկտեմբերի 10-ին, սակայն Ադրբեջանը դրան չի հետևել, որովհետև Թուրքան հայտարարել է, որ կարծում է՝ Ադրբեջանը չպետք է կանգնեցնի ռազմական գործողությունները։

«ԱԺ ամբիոնից ես ասել եմ, որ պատերազմը կարող ենք կանգնեցնել, բայց պայմանները հետևյալն են․ Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, նախկին ԼՂԻՄ-ի նման ինչ-որ կարգավիճակում։ 2020-ի օգոստոսին Գլխավոր շտաբը մեզ զեկուցել է, որ արևելյան օպերացիոն ուղղությամբ մեր ԶՈւ-երը պատրաստ են «ոչ միայն քայլ ետ» տրամաբանությամբ կանգնեցնել և ջախջախել հակառակորդին»,-նշեց Փաշինյանը ու հավելեց, որ այդ զեկույցը կա։

Կարին Տոնոյանը հայտարարեց, որ պատերազմի առաջին օրը պարտության մասին խոսք է հնչել․ «Արդեն պայմանավորվածություն կար, որ մենք գնալու ենք պարտության։․․․Եթե հաղթական ելքը անհնար էր, հրաժարական տայիք»։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սա հանցագործության մասին հաղորդում է։

«Այստեղ ասվում է, որ պարտության մասին պայմանավորվածություն է եղել։ Եթե մտածում եք, որ պայմանավորվածություն է եղել, ուրեմն այդ պայմանավորվածներին փնտրեք նրանց մեջ, որոնց հետ Դուք նույն ամբիոնին կանգնած էիք, որոնք զանգում էին գեներալներին ու ասում՝ մի կռվեք, եկեք Երևան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել