Շատ հեշտ է փակ դահլիճներում տղամարդլամիշ լինել․ Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ ուղիղ եթերում բանավեճի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ Ապարանի գրասենյակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց․

«Ղարաբաղի հարցի բանակցային փաթեթները ընդամենը մի քանի էջ են, բայց այդ մի քանի էջերի և էդ պատմության մեջ էնքան նրբություններ կան, որ շատ կարևոր է, որ քաղաքացին այդ նրբություններն արձանագրի։ Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան։ Ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ։ Եվ եթե մինչև այդ բանավեճը չպատասխանեն, էդ բանավեճի ժամանակ նրանք ստիպված են լինելու պատասխանեն հարցադրումներին։ Այո, ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի։ Էդ բանավեճի ժամանակ ամենալավը կերևա։ Որովհետև շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել։ Կգաք, դեմ-դիմաց կկանգնենք և կխոսենք, և բացատրություն կտանք։ Այո, Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե ինչու է 1997-1998 թվականներին Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել