Ալեքսեյ Նավալնիի կինը ձերբակալվելուց հետո ազատ է արձակվել

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, ազատ է արձակվել ոստիկանության Սոկոլի բաժնից, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ հայտնում է MBKh Media-ն: Նրան ձերբակալել էին Մոսկվայում՝ ի պաշտպանություն ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ցույցի:

Ըստ թերթի, Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, նստել է մեքենան ու հեռացել: Ինքը՝ Յուլիա Նավալնայան, դեռ չի հայտարարել ազատ արձակման մասին:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում։

Дождь հեռուստատեսության տվյալներով՝ նրանք պահանջում են ազատ արձակել Նավալնիին, որը նրանց կարծիքով՝ քաղաքական հետապնդումների է ենթարկվում։

Իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը և բազմաթիվ քաղաքացիներ։ Երևանի ժամանակով 16:21-ի դրությամբ բողոքի ցույցերի ընթացքում 863 մարդ է բերման ենթարկվել։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք և նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:

РИА Новости-ի և ТАСС-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում Պուշկինի հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են պլաստիկ շշեր ու ձվեր նետել ոստիկանության աշխատակիցների վրա։ ТАСС-ը գրում է երկու ոստիկանների վրա ցուցարարների հարձակման մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել