«Զորամասի երգիչ Գոռը»․ Գոռ Թումանյանը հերոսի նման ընկել է կամավոր հոր աչքի առաջ

Գոռ Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի  27-րդ օրը զոհվել է։

Գոռը սովորում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսում։ Ուսումը կիսատ էր թողել, որպեսզի հայրենիքի պարտքը տար։ Երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել, անգամ հրավեր էր ստացել Իտալիայից։ Գոռի հայրը պատմում է, որ նա սկզբում այդքան էլ չի սիրել երգը և ցանկացել է հոր գծով շարունակել՝ դառնալ ատամնատեխնիկ։ 

«Գալիս էր հետս գործ էր անում, բայց ես ցանկանում էի, որ անպայման երգի, որ երգում էր մարմնովս դող էր անցնում։ Ոչինչ չէինք խնայում նրա լավ ուսման համար։ Ասում էր երգելը ղզիկ գործ ա։ Հետո ինքն էլ սկսեց շատ սիրել երգը, սիրահարվեց էդ ամենին»,- ասում է Սեյրան Թումանյանը։

Գոռն արդեն հասցրել էր Աշտարակ քաղաքի պատվավոր քաղաքացի կոչումը ստանալ։ 

Բազում մրցանակներից նրա հարազատներն առանձնացնում են Թուրքիայի Սիդե քաղաքում տեղի ունեցած «Հարմոնիա» 8-րդ միջազգային փառատոնի հաղթանակը։ Նա հայրենիք է վերադարձել «Գրան պրիով», հաղթելով՝ ադրբեջանցիներին և թուրքերին։

Գոռի հայրը՝ Սեյրան Թումանյանն իր քրոջ որդու՝ Նշան Չալաբյանի հետ որպես կամավոր մեկնել է առաջնագիծ, ուզել է որդուն մոտ լիներ։ Ցավոք, որդին զոհվել է հոր աչքի առաջ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել