Երբ, ինչ ժամկետներում և ինչպես կարող եք բողոքարկել դիմակների չկրման համար տուգանքի վարչական ակտերը

Արտակարգ դրությամբ պայմանավորված, պարետի որոշման համաձայն քաղաքացիները կարող են տուգանվել սահմանված վայրում դիմակ չկրելու կամ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար: Տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածով։ 

Փաստաբան Աշխեն Դաշյանն այս մասին նշում է․ «Նախատեսված վարչական պատասխանատվությունը տասը հազար դրամն է: Նշեմ, որ վարչական պատասխանատվություն նախատեսող որոշումները և դրանց բողոքարկման ընթացակարգերը կարծես թե նույն ընթացակարգն է անցնում ինչ որ  ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով արձանագրված վարչական ակտերի վիճարկումը: Այստեղ ժամկետների մասով նույն ընթացակարգն է: Այսինքն 30 օրյա ժամկետում անձը կարող է վարչական ակտը բողոքարկել վերադասության կարգով ոստիկանությանը և երկամսյա ժամկետում արդեն վարչական դատարան, որպես վիճարկման հայցատեսակ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել