Նախատեսվում է փոխհատուցել նաև ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակտարածք վարձելու համար կատարված ծախսերը

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոխհատուցել նաև ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ուղղությամբ զինծառայողի կատարած ծախսերը:

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է զինծառայողների և օրենքով նրանց հավասարեցված անձանց կողմից կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի նոտարական հաստատման և պետական գրանցման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու անհրաժեշտությամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 22.11.2018թ. N 1321-Ն որոշման համաձայն պարտադիր է դարձել զինծառայողների կողմից նոտարական կարգով հաստատված կամ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ նախատեսված օրինակելի ձևով կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի ներկայացումը, իսկ դրանց կնքման համար նոտարական գործողությունների կամ իրավունքի պետական գրանցման համար նախատեսված գումարները կազմում են միջինը 40 հազար դրամ:

Զինվորական ծառայության առանձնահատկություններով պայմանավորված՝ յուրաքանչյուր տարի իրականացվում է զինծառայողների պլանային փոխարինումներ, արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ զինծառայողը դադարեցնում է նախկին ծառայության վայրում կնքված պայմանագիրը, ինչպես նաև կրկին նախաձեռնում նոր ծառայության վայրում պայմանագրի կնքման գործողություններ՝ կատարելով նաև դրա համար անհրաժեշտ ծախսեր, ինչը հանգեցնում է զինծառայողների շրջանում դժգոհությունների, ինչպես նաև ազդում սոցիալական վիճակի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել