«Ռեստարտ»-ը հրապարակել է Նարեկ Մալյանին աղբամանը նետելու փորձի տեսանյութը

Ոստիկանապետի նախկին խորհրդական, ակտիվիստ Նարեկ Մալյանը հայտարարել է, որ  այս գիշեր «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն իր տան մոտ հարձակվել են իր վրա:

Այնուհետև իրեն ու իր վրա հարձակվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ռեստարտի անդամները պնդում են, որ Նարեկ Մալյանին չեն հարվածել, բռնություն չեն գործադրել նրա նկատմամբ: Նույնն է պնդում նաև Նարեկ Մալյանը՝ նշելով սակայն, որ ոստիկանության բաժնում նրան փորձում էին հակառակը համոզել:

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներն են կանխել վիճաբանությունը և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի, հրավիրել մեկ քաղաքացու:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել