Համագյուղացուց խաբեությամբ գումար է վերցնել «վերևներում» գործ անելու համար

Այսօր` հունվարի 8-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Ա. Հարությունյանի գործով դատական նիստը:

 

 

Ա. Հարությունաին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս համագյուղացի Հ. Ոսկանյանից խաբեությամբ վերցրել է խոշոր չափի` 2000 ԱՄՆ դոլար` որդուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չծառայելու, այլ Հայաստանի Հանրապետությունում ժամկետային զինծառայության անցնելու համար, որը համարժեք է 829.240 ՀՀ դրամ գումարին:

 

 

Այսօրվա դատական նիստին ներկա էին մեղադրող Ա. Ավետիսյանը, տուժողը և վերջինիս ներկայացուցիչ` Կարինե Դանիելյանը: Ներկա էր նաև ամբաստանյալը, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր ստորագրություն չհեռանալու մասին, ինչպես նաև վերջինիս շահերի պաշտպան Աննա Դավթյանը և վկաներ:

 

 

Մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, համաձայն որի Ա. Հարությունյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 

 

Հարցաքննվեց տուժողը, ով մանրամասնորեն ներկայացրեց հանգամքներ, թե ինչպես է ամբաստանյալն իր վստահությունը չարաշահելով պահանջել և ստացել է 2000 ԱՄՆ դոլար:

 

 

Ներկայացվեց մեկ կարևոր հանգամանք ևս, որ այս գործին ամբաստանյալը ներքաշել է Շիրակի մարզի առողջապահության վարչության պետին` շահարկել վերջինիս անունը և բարի համբավը: Ինչպես պարզվեց դատական նիստի ժամանակ` թե’ տուժողի, թե’ վկայի հարցաքննության ժամանակ, որ հենց Շիրակի մարզի առողջապահության վարչության պետի հորդորով է տուժողը ոստիկանություն հայտարաություն ներկայացրել, քանի որ ամբաստանյալը զրպարտել է, թե 2000 ԱՄՆ դոլարը տվել է հենց առողջապահության վարչության պետին, ով, ըստ տուժողի տված ցուցմունքների, «վերևներում ծանոթներ ունի և խոստացել է մի բան անել»: Ամբաստանյալ Ա. Հարությունյանը տուժողին վստահեցրել է, որ վերջինս շատ բարի մարդ է և թույլ չի տա, որ որդին ծառայի Լեռնային Ղարաբաղում: Իսկ արդեն այն ժամանակ, երբ տուժողի որդուն զորակոչել են բանակ և պարզ է դարձել, որ Ա. Հարությունյանը ոչ մի միջոցներ էլ չի ձեռնարկել, քանի որ որդուն տարել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջան:

 

 

Տուժողը Ա. Հարությունյանից պահանջել է հետ վերադարձնել 2000 ԱՄՆ դոլարը, սակայն վերջինս հրաժարվել է, թե` դու ինձ ոչ մի 2000 դոլար էլ չես տվել, դա զրպարտություն է:

 

 

Պատմությունը, իրոք, խառն էր, ամբաստանյալը հրաժարվում էր իրեն առաջադրված մեղադրանքից: Սակայն երբ տուժողը պահանջել է վերադարձնել 2000 ԱՄՆ դոլարը, ըստ տուժողի ցուցմունքի` ամբաստանյալը պատճառաբանել է թե. «Ես չեմ կերել, վերևներն են կերել, ուստի և չի կարող այն վերադարձնել»:

 

 

Դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին նաև վկաներ: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին ցուցմունք տալու համար կհրավիրվի նաև առողջապահության վարչության պետը, ով ժամանակին աշխատել է պաշտպանության նախարարության համակարգում և նույնպես հանդիսանում է Ա. Հարությունյանի հորինված պատմության զոհը:

 

 

Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել