Սահմանադրական բարեփոխումներ

Կայուն մեծամասնության գաղափարը իչիք է դարձնում պառլամենատարիզմի հետ կապված հույսերը

Փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց Սահմանադրության նախագծում առկա այն ռիսկերը, որոնց մասին քաղաքացին պետք է ծանրութեթև անի մինչ «այո» կամ «ոչ» ասելը:

Խորհրդարանական կառավարման համակարգը ավելի ժողովրդավարական է, քան մյուս համակարգերը. Արամ Վարդևանյան

Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների տեսանկյունից սահմանադրական մակարդակում առաջին անգամ առաջարկվում է նախատեսել պատշաճ վարչարարության իրավունքը և պետության կողմից պատճառված վնասի հատուցման պարտականությունը. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու՞ պետք է քաղաքացին կողմ քվերակի առաջարկվող Սահամանադրության նախագծին: «Ինքս մշտապես այն կարծիքին… Read more »

Վերահսկիչ պալատը՝ Սահմանադրության նոր նախագծում

Վերահսկիչ պալատն անկախ պետական մարմին է, որը հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, ինչպես նաև պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ: Վերահսկիչ պալատն իրավունք ունի իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարել միայն այն դեպքերում, երբ պետությունը դրանցում ունի էական մասնակցություն, կամ… Read more »

Սահմանադրություն փոխելով հետ ենք գնում դեպի զրոյական մակարդակ. փաստաբան

Զարգացած պետություններն ունեն օրենսդրական կայուն դաշտ. եթե օրենքը գործում է և դրա արդյունքում ակնահայտ են դառնում խնդիրներ և փոքր փոփոխությունների դեպքում այդ օրենքի արդյունավետությունն ավելի մեծանում է. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Բացասական նորմ նոր Սահմանադրության նախագծում՝ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ

Աչքի անցկացնելով ՀՀ սահմանադրության նոր նախագիծը, որոշ հոդվածներ ինձ մոտ տարակուսանք ու հիասթափություն առաջացրեցին: Ինչպե՞ս կարելի է սահմանադրությունը կազմելիս թույլ տալ կոպիտ սխալներ և պետությանը վերագրել այնպիսի բացառիկ սեփականություն, արգելելով ՀՀ քաղաքացու կողմից դրա ազատ ու անվճար տիրապետումը այն պարագայում, երբ դա ինքնահոս անցնում է թշնամուն: Նշեմ հանգամանորեն, այսպիսով՝ Սեփականության երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես… Read more »

Հայաստանում լուրջ խնդիրներ կան կանանց դեմ խտրականության տեսանկյունից. նոր Սահմանադրությունում ի՞նչ առաջարկ էր արել ՓՊ աշխատանքային խումբը

Փաստաբանների պալատը գտնում է, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան կանանց դեմ խտրականության տեսանկյունից ու պետությունը խտրականության դեմ պայքարում բավարար միջոցներ չի ձեռնարկում:

Ինչու՞ «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին. փաստաբանի պատասխանը

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերին, ապա Ե. Վարոսյանը նշեց. «Ակնհայտորեն, գործող Սահմանդրության համեմատությամբ, նախագծով մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ բոլոր դրույթներով կանխատեսվում է նահանջ միջազգային չափանիշներից: Սա արդարացված չէ և անհասկանալի է, թե արդյոք Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հասել է այն մակարդակին, որ կարող է իրեն թույլ տալ այդ չափանիշներից նահանջել»:

Հրապարակվել է ՀՀ Սահմանադրությունում փոփոխությունների հանրաքվեի անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածը արդեն սկսվել է, այն կավարտվի դեկտեմբերի 4-ին, սկսվել է նաև դիտորդների հավատարմագրումը, այն տևելու է մինչև նոյեմբերի 26-ը:

Սահմանադրական բարեփոխումներն ուղղված կլինեն դատական համակարգի անկախության մակարդակի բարձրացմանը. Անահիտ Մանասյանը

Դատական երկաստիճան համակարգին անցման, ատենակալների ինստիտուտի ներդրման և այլ հարցերի շուրջ Իրավաբան.net-ը զրուցեց Սահմանադրական դատարանի նախագահի առաջին խորհրդական Անահիտ Մանասյանի հետ:

Ատենակալների ինստիտուտը դժվար կաշխատի Հայաստանում. Վահե Ստեփանյան

«Իհարկե, ես հասկանում եմ, բայց կա իրավագիտակցության մակարդակ: Լոս Անջելեսում ավտաճանապարհների վրա ցուցանակներ կան, թե եթե հարբած վարորդ տեսնեք, զանգեք այս հեռախոսահամարներով: Եվ ենթադրում եմ, որ մարդիկ հայտնում են: Մեզ մոտ փորձենք նման բան կպցնել, կհամարեն մեզ աննորմալ: Հասկանու՞մ եք` իրավագիտակցության, իրավական մշակույթի խնդիրներ էլ կան»: