«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար

«Միկմետալ» ընկերությունից պետությունը երկու տարի առաջ 9 բնակարան  գնեց՝ պետաշխատողների բնակարանային պայմանները բարելացվելու համար: Այս ընկերության 75 տոկոս բաժնեմասի սեփականատերը կիպրոսյան օֆշորում գրանցված մի ընկերություն է և դրա իրական սեփականտիրոջ հետքերը թաքնված են: Սա ընդամենը մեկ օրինակ է: Իրավաբան.net-ը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել՝ պետական գնումների մրցույթներում հաղթող ընկերությունների իրական սեփականատերերի և շահերի բախման խնդիրների վերաբերյալ:  Պետական գնումների… Read more »

Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան

«Շաբաթ-կիրակի օրերին ես իմ վարորդին չեմ կանչում՝ մտածելով, որ մարդն ընտանիք ունի, երեխա ունի,  ես գալիս եմ աշխատանքի մետրոյով»,- Իրավաբան.net–ի հետ զրույցում նշում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով, թե իր համար կարևոր չեն, թե ինքաթիռի Էկոնոմ, թե բիզնես դասով կճանապարհորդի, ինչ մեքենա, ինչ գրասենյակ կտրամադրեն իրեն: «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի շրջանակներում նրա հետ… Read more »

Մրցույթ՝ Հակակոռուպցիոն խորհրդին անդամակցելու համար

Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի  դեմ պայքարի խորհրդի կազմում  ընդգրկվելու նպատակով  հասարակական կազմակերպությունների հայտերը  կարող են ներկայացվել  ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: 1. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության  2015 թվականի  փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ սահմանված  այն հասարակական կազմակերպությունները, որոնք բավարարում են… Read more »

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Ա.Ս.-ն և նույն գործակալության վերափորձաքննության բաժնի պետ Ա.Պ.-ն: Ըստ ձեռք բերված նախնական տվյալների՝ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում ձևավորվել և տևական ժամանակ գործել է կոռուպցիոն սխեմա, որի միջոցով պաշտոնատար անձինք… Read more »

«Պետության համար մենք արդյունավետ գերատեսչություն ենք». պետգույքի կառավարման վարչության պետ

«Տարիներով չշահագործվող մեքենաները կամ վատ վիճակում գտնվող մեքենաները դեռ գերատեսչությունների բալանսներում էին հաշվառված և հնարավոր էր տարբեր ծախսեր ցույց տալ դրանց դեպքում (վառելիքի դուրս գրում, վերանորոգում):  Եվ կառավարությունը որոշեց բոլոր այդպիսի մեքենաները կրճատել, որպեսզի բյուջեից ավելորդ ծախսեր, կոռուպցիոն ռիսկեր չլինեն»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ անդրադառնալով վերջերս ավտոմեքենաների շահագործումից… Read more »

26 հազար դոլարի հյուրընկալության ծախսեր՝ քաղաքապետարանի կողմից

Հոկտեմբերի 8-ին իրականացված «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության ծախսերը այս տարի կարծես թե կիսով չափ կրճատվել էին: Նախատեսված 130 միլիոնի փոխարեն հատակցվել էր 65 միլիոն: Իրավաբան.net-ը գրել էր, որ երևանյան 7 տարբեր վայրերում մշակութային ծրագրերի իրականցման համար «Էյդիվիմեդիա» ընկերության հետ 64.2 միլիոն դրամի պայմանագիր էր կնքվել: Սակայն բավականին կլորիկ գումար է կազմում նաև այս տոնակատարումը հյուրըկալությունների և հյուրասիրությունների ծախսերը:… Read more »

5 տարի անց բուժծառայությունները կլինեն լիովին անվճար. նախարարը ներկայացնում է ծրագիրը

Առողջապահության ոլորտում ստվերային շրջանառությունը 120 միլիարդ դրամ է, ոչ սպիտակ դաշտում կատարվողը՝ 85 միլիարդ: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին խոսում է անկաշկանդորեն. դրանք առկա են, հայտնի է՝ որտեղ, և դրանց չեզոքացնելու ուղղությամբ քայլեր կատարվում են: Իրավաբան.net -ի «Զրույց գործադիր իշխանության անդամների հետ» շարքի զրուցակիցը Լևոն Ալթունյանն է: –Պարոն Ալթունյան, խնդրում եմ ներկայացրեք… Read more »

ՄԻՊ աշխատակազմը նոր ավտոմեքենա է գնել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նոր ավտոմեքենա է գնել: Դեկտեմբերի 7-ին պայմանագիր է կնքվել «Տոյոտա-Երևան» ընկերության հետ՝ 2016 թվականի, բոլորվին նոր, սև գույնի, սեդան թափքով, 2.5 լիտր շարժիչի ծավալով  Toyota Camry-ի ձեռքբերման համար: Տեխնիկական բնութագիրն այսպիսին է. «Չշահագործված, թողարկման տարեթիվը 2016թ, առավելագույն վազքը չի կարող գերազանցել 1000կմ, թափքի տեսակը` սեդան, գույնը՝ սև մետալիկ, երկարությունը` 4825մմ, լայնությունը`… Read more »

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու ուղղությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը՝ դեկտեմբերի 9-ին, ամփոփվեցին նաև կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության արդյունքում կատարված աշխատանքները:

Ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունն իրականացավ. հայտնի են մրցանակակիրները

Հիշեցնենք, որ միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխությունը կազմակերպվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում:

Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի բաժնի պետը՝ կաշառքի ստանալու կասկածանքով

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված  օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք  ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն: Ձեռք բերված  նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում Ա.Ա.-ն բնակելի տան, առևտրի սրահի և հասարակական  սպասարկման օբյեկտի շինարարության ավարտական ակտեր տրամադրելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով քաղաքացիներից… Read more »

2015 թվականին 2 միլիարդ դրամի ավտոմեքենա է գնվել պետբյուջեի միջոցներով

Պետական գնումների ոլորտում թերևս ամենաաչքի զարնողը ավտոմեքենաների ձեռքբերման պայմանագրերն են:  Պարզվում է միայն 2015 թվականի ընթացքում շրջանակային համաձայնագրերով ձեռք է բերվել շուրջ 2 միլիարդ դրամի (1 944 421 000) ավտոմեքենա. այս մասին տեղեկանում ենք Գնումների աջակցման կենտրոնի տարեկան հաշվետվությունից: Նշենք նաև, որ 2014 թվականին ձեռք է բերվել 1 461 689 510 դրամի, իսկ 2013-ին՝  647 669 000 դրամի ավտոմեքենա:… Read more »

Արդյո՞ք պետք է դատապարտյալներին թույլատրել հեռախոսներ ունենալ

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է, թե ինչ վտանգներ կարող են լինել, եթե բոլոր դատապարտյալներին թույլատրվի բջջային հեռախոսներ ունենալ: Միևնույն ժամանակ, նա խոսում է, թե ինչ խնդիրներ են առաջանում այդ արգելքից և ինչ լուծում կարող է առաջարկվել: Իրավաբան.net