Հայկական իրավագիտական հանդես

  Դիտվել է`

ՀԻՀ

Իրավագիտական հանդեսի հիմնադրման թվականը 2012

Հարգելի իրավաբաններ,

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) գործարկում է iravaban.net իրավաբանական պորտալը, որի շրջանակներում հրապարակվելու է «Հայկական իրավագիտական հանդեսը», որտեղ տպագրության են ենթակա իրավագիտական լայն շրջանակներ ընդգրկող թեմաներով հոդվածներ:

Հանդեսում տպագրության երաշխավորված հոդվածներն անցնում են պարտադիր գրախոսություն խմբագրական խորհրդի կողմից, որի կազմում ընդգրկված են ոլորտի մասնագետներ, իրավաբան գիտականներ:

Հոդվածները տպագրվում են իրավագիտական հանդեսում` այն երաշխավորվելուց և հեղինակի կողմից անհրաժեշտության դեպքում համապատասխան ուղղումներն իրականացնելուց հետո։ Ավելացնենք նաև, որ 2013 թվականից լույս է տեսնելու նաև Հանդեսի տպագիր տարբերակը:

Հանդեսում բացի հոդվածներից տպագրվելու են գրախոսականներ՝ նոր տպագրված գրքերի վերաբերյալ։

Հանդեսի թողարկման իրավունքը պատկանում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային, iravaban.net պորտալի շրջանակներում:

Ուղեցույց հեղինակների համար

Հոդվածների ներկայացման կարգը.

• Հոդվածները, չպետք է գերազանցեն 7.000 բառը, տառատեսակը՝ Sylfaen,

• Հոդվածները պետք է ուղարկել Հանդեսի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Սաֆարյանին հետևյալ հասցեով [email protected]:
• Գրախոսականներն ու նոր գրքերի վերաբերյալ տեղեկությունները պետք է ուղարկել գրախոսականների խմբագրություն [email protected]:

Հոդվածների ներկայացման ձև

Բոլոր հոդվածները պետք է գրված լինեն հայերեն, որոնց կից պետք է ուղարկել նաև տվյալ հոդվածի՝ 500 բառը չգերազանցող համառոտագիրը՝ անգլերեն և հայերեն լեզուներով։ Հոդվածների հետ պետք է ուղարկել նաև 150-200 բառից կազմված կենսագրական հեղինակ(ներ)ի մասին՝ անգլերեն և հայերեն լեզուներով:

Հղումների և ծանոթագրությունների ներկայացման կարգը

Հոդվածներում առկա բոլոր հղումներն ու ծանոթագրությունները պետք է տրվեն յուրաքանչյուր էջի տողատակում և պարտադիր կերպով համապատասխանեն այստեղ ներկայացված համակարգին https://www.law.cornell.edu/citation/

Հոդվածների ուղարկման վերջնաժամկետները

Իրավաբանական պորտալի այս պարբերականի համար հոդվածներն ընդունվում են պարբերաբար։ Հոդվածը կամ գրախոսականը ստանալուց հետո խմբագրական խորհուրդը մեկ շաբաթվա ընթացքում կհաստատի հոդվածի ստանալը։ Տպագրության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի 4 ամսվա ընթացքում։ Հոդվածի տպագրության վերաբերյալ թե՛ բացասական, թե՛ դրական պատասխանները կուղարկվեն հեղինակներին էլ. փոստի միջոցով։ Բացասական պատասխանի դեպքում կտրվեն մերժման պատճառները ևս։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել