Հետաքրքրական է այն, որ Գերոգի Կուտոյանը եզակի պաշոտանատար անձանցից է, ում հայտարարագրերում դրամական միջոցների նվազում է նկատվում:
«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»
Կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ պայմանագիր է կնքել՝ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել է համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության միջև 2013 թ. սեպտեմբերի 28-ին կնքված օժանդակության համաձայնագրի ներքո իրականացվող «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը: Այս մասին… Read more »
Մարգարիտ Եսայանի գույքն ու եկամուտները
Մարգարիտ Եսայանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատը ստանձնել է 2012 թվականից, մինչ այս նա հայտնի լրագրող էր «Առավոտ» օրաթերթում: Պաշտոնը ստանձնելին Մ. Եսայան TOYOTA YARIS 1.0 մարդատար ավտոմեքենա և 960 հազար դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից:
Եթե ԱՄՆ-ում դատավորներն ու դատախազները խոշոր չափի նվերներ ստանան, մեծ սկանդալ կլինի. ԱՄՆ պաշտոնյա
«ԱՄՆ-ում եթե հայտնի դառնա, որ դատավորները, դատախազները մեծ չափի նվիրատվություններ են ստացել, մեծ սկանդալ կլինի»,- նշում է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի քրեական բաժնի հակակոռուպցիոն հարցերով ավագ իրավաբան Փիթեր Ջ. Էյնսվորթը և հավելում, որ միայն այդ փաստը կարող է հիմք լինել հետաքննություն սկսելու համար: Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է Փ.Ջ.Էյնսվորթի հետ:
Տավուշի մարզի նախկին դատախազի և ամուսնու գույքն ու եկամուտները
Քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը մինչ այս պաշտոնում նշանակվելը բավականին երկար տարիներ աշխատել է Տավուշի դատախազի պաշտոնում՝ 2005 թվականից մինչև 2013 թվականի նոյեմբերի 29-ը:
Պուտինը առաջարկել է խստացնել կաշառակերության և կոռուպցիայի համար պատիժը
«Անհրաժեշտ է բարեկավել այնպիս hակակոռուպցիոն մեխանիզմները, ինչպիսիք են անօրինական ճանապարհով կամ կասկածելի փողերով ձեռք բերված գույքի առգրավումը և պետականացումը։ Ընդ որում դա պետք է իրականացնել հաշվի առնելով նար սահմանված միջազգային նորմերը», – ասել է պետության ղեկավարը:
Ու՞մ է պատկանում Մարզահամերգային համալիրը
Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ, ի վերջո, հայտնի դարձավ նաև, որ առուվաճառքի պայմանագրի դրույթներն ուժի մեջ չեն մտել, քանի որ վճարում չի կատարվել:
Կառավարությունը 5000 տուփ ծխախոտ է գնել
ՀՀ Կառավարության աշխատակազմը այս տարվա հունվարի 15-ին «Գրանդ Դիլինգ» ընկերության հետ պայմանագիր է կնքել 5000 տուփ ծխախոտի ձեռքբերման համար: VIP Blue տեսակի 5000 տուփ ծխախոտի համար վճարվել է 1 միլիոն 450 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր տուփը գնվել է 290 դրամով: Ծխախոտն արտադրված է Հայաստանում, պարունակում է 4մգ/սիգ խեժ, 0.3մգ/սիգ նիկոտին: Յուրաքանչյուր տուփում կա 20 հատ բարակ… Read more »
Կենտրոնական բանկի նախագահի և կնոջ կարողությունը
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այս պաշտոնում նշանակվել է 2008 թվականի նոյեմբերի 6-ին: Ինչպես տեղեկանում ենք նրա և կնոջ կողմից ներկայացված գույքի եկամուտների վերաբերյալ հայտարարագրերից, 2011 թվականից ի վեր նրանք բավականին լուրջ կարողություն են կուտակել:
Կառավարության հոլանդական վարդերն ու ծախսված 2 միլիոնը
Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից վճարվել է ավելի քանի 2 միլիոն դրամ: Իսկ թե ինչի՞ համար են այս ամենը գնվել, դեռևս անհայտ է, գնման փաստաթղթում չկա որևէ հիմնավորում:
Ֆինանսների նախարարության «սև ցուցակում» հայտնված ընկերությունները
Իրավաբան.net-ը ներկայացնում է այն կազմակերպությունների անունները, որոնք հայտնվել են ՀՀ ֆինանսների նախարարության «սև ցուցակում»: gnumner.am կայքից տեղեկանում ենք, որ այս ցուցակում հայտնվել են 7 ընկերություն, որոնք պետության կողմից կատարվող գնման գործընթացներին մասնակցելու իրավունք չունեն:
Պարզվում է մեր պաշտոնյաների որդիները չտեսնված տաղանդավոր են բիզնեսի, կառավարման մեջ. Ավետիք Իշխանյան
Հայաստանի ամբողջ իշխանական համակարգը և կառավարումը հենված է կոռուպցիայի վրա. Իրավաբան.net-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով հարցին, թե նախորդ տարի կառավարության որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն խորհրդն ինչ արդյունք է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարում:
ԱՄՆ կառավարությունն ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ. Ռիչարդ Միլս
«Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ կառավարությունը ուրախ է համագործակցել ՀՀ գլխավոր դատախազության հետ»,- այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը նշել է ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ… Read more »
Վարչապետի հատուկ չվերթներով այցերը 2015 թվականին
Այսպիսով, 2015 թվականի ընթացքում Վարչապետի գլխավորած պատվիրակությունների հատուկ չվերթով ճանապարհորդելու համար ծախսվել է շուրջ 140 միլիոն դրամ կամ 292 հազար դոլար: