«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի գույքն ու դրամական միջոցները

ՀՀ վարչապետի որոշմամբ մարտի 23-ին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը պաշտոնից ազատվեց և նշանակվեց պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ: Նշենք, որ մինչ ֆինանսերի փոխնախարար նշանակվելը 2008 թվականից նա ՊԵԿ նախագահի տեղակալն էր: Այսպիսով, 2011 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա դրամական միջոցները տարեսկզբին եղել են 122 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 14.99 միլիոն դրամ և… Read more »

Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողին ստացիոնար բուժման ընդունելու նպատակով կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, բ/ծ կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Նախնական քննությամբ պարզվել է, որ Ա.Սիմոնյանը, որպես ուռոլագիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, ծառայել է թիվ  N զորամասում և ունեցել նույն բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ինչպես նաև բաժանմունքի բուժքույրերին… Read more »

Ձերբակալվել են՝ ԵՄ գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ` ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով: Նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր… Read more »

Գնդապետին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանին` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական  ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն  օժանդակելու համար: Նախնական քննությամբ պարզվել… Read more »

Չինաստանի Նինգբո քաղաքի քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Չինաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել երկրի արևելյան ամենախոշոր նավահանգստային քաղաքի՝ Նինգբոյի քաղաքապետի նկատմամբ՝ կաշառակերության առնչությամբ: Այսօր այս մասին տեղեկացրել է երկրի իշխող կոմունիստական կուսակցությունը: Քաղաքապետ Լու Զիյուն վերջին պաշտոնյաներից մեկն է, ով հետաքննության է ենթարկվում՝  նախագահ Սի Ցզինպինի կողմից սկսած հակակոռուպցիոն հսկայածավալ արշավի շրջանակներում: Փոխանցում է  Reuters գործակալությունը: 54-ամյա Լուն, ով կասկածվում է կոռուպցիոն գործունեություն… Read more »

Դատավոր Վահե Խալաթյանի գույքն ու եկամուտները

Հետաքրքիր է, որ 2014 թվականի տարեկան հայտարարագրում սակայն նշվել է, որ նա տարեսկզբին ունեցել է 1 միլիոն դրամ խնայողություն, որը տարեվերջին դարձել է 2.5 միլիոն դրամ: Այսինքն, դատավորը առնվազն 2013 թվականի տարեկան հայտարարագրում չի նշել ունեցած դրամական միջոցները:

«Բիզնես» կարգի տոմսերը շարունակվում են թանկ նստել պետբյուջեի վրա

Իրավաբան.net-ի վերջին մեկ տարվա հետևողական լուսաբանումները ցույց են տալիս, որ, որպես կանոն, նախարարները նախընտրում են «բիզնես» կարգի տոմսերը, որոնք նվազագույնը կրկնակի անգամ թանկ են լինում «էկոնոմ» կարգի տոմսերից: Սական դեռևս դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել էր, որ ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում և ենթադրվում է, որ այս տարվա փետրվար-մարտ… Read more »

70 միլիոն դրամ՝ հոգեկան առողջության վերականգման ծառայությունների համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մարտի 3-ին պայմանագիր է կնքել «Արթմեդ» բժշկական կենտրոնի հետ՝ հիվանդանոցայաին ծառայություններ ստանալու համար: Մասնավորապես, գնման վերաբերյալ պայմանագրից տեղեկանում ենք, որ հիվանդանոցայաին ծառայությունները մասնավորապես վերաբերում են հոգեկան առողջության հարցերին՝ հոգեկան առողջության վերականգնում` ցերեկային ստացիոնարի պայմաններում, սուր հոգեկան խանգարումների բուժում, հոգեկան առողջության վերականգնում` ստացիոնարի պայմաններում: Այս ծառայությունների համար նախարարությունը պետական բյուջեի… Read more »

Հայտնի է, թե ինչ նպատակով է կառավարությունը ծաղիկներ գնել «Մոնամի» բուտիկից

Ինչպես արդեն իսկ նշել էինք՝ ՀՀ կառավարության աշխատակազմը հունվարի 15-ին առուվաճառքի պայմանագիր է կնքել «Մոնամի Դիզայն Ստուդիո» ընկերության հետ՝ ծաղիկների ձեռքբերման համար: Գնվել է 18 հատ ծաղկային կոմպոզիցիա՝ և 20 հատ հոլանդական վարդերից բաղկացած ծաղեփունջ՝ յուրաքանչյուրը 34200 դրամ, և 4 հատ ծաղկե զամբյուղ՝ յուրաքանչյուրը 177 000 դրամ արժողության: Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից վճարվել է ավելի քանի 2 միլիոն դրամ: Թե… Read more »

ՀՀ նախագահի նորանշանակ ռեֆերենտի գույքն ու եկամուտները

ՀՀ նախագահի կարգադրությամբ փետրվարի 24-ին  Արմեն Ռազմիկի Հարությունյանը նշակակվեց  ՀՀ նախագահի ռեֆերենտ:  Նա մինչ այս պաշտոնում նշանակվելը ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարակադիր ծառայության պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Այսպիսով, Արմեն Հարությունյանը ՀՀ գլխավոր հարկադիրի տեղակալի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի հուլիսի 8-ին: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է մեկ հատ բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 29 հազար եվրո,… Read more »

Ի՞նչ պատիժ է նախատեսվում կաշառք տալու համար

ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածը սահմանում է պատասխանտվություն պաշտոնատար անձին կաշառք տալու համար: 1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր… Read more »