Դաժան սպանություն Գյումրիում

Վալերի Պերմյակովը ցուցմունք է տվել

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաղորդեց, որ Վալերի Պերմյակովը ցուցմունքներ է տվել` պատմելով դեպքերի զարգացումը: Հավելյալ տեղեկատվություն տիկին Տռուզյանը չտրամացրեց:

«Մեզ դաժանաբար սպանել են». գլխավոր դատախազի նախկին տեղակալ

Դաժանաբար ոչնչացվել է հայկական մի գեղեցիկ ընտանիք, որտեղ ապրում էինք մենք, մեր ծնողները, եղբայրները, քույրերն ու երեխաները: Որևէ ճղճիմ պարզաբանում պետք չէ լսել մի սրիկայից, ով գարշելի մարդասպան է, ով օրօրոցում խոցում է մանկիկին:

Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 13-ին կմեկնի Գյումրի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, նա նաև տեղեկացրել է. «Նախարարը հանդիպում կունենա Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ: Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը… Read more »

«Ցնցված ենք». ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարությունը

Հայաստանում Ռուսատանի Դաշնության Դեսպանությունն այսօր` հունվարի 12-ին հայտարարությամբ է հանդես եկել Գյումրիում տեղիունեցած ողբերգության կապակցությամբ: Հաղորդագրության մեջ ասվում է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սահմրկեցուցիչ ողբերգության կապակցությամբ: Ողբում ենք հայ ժողովուրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և մտերիմներին: Այդ սարսափելի ոճրագործությունն իրագործողները պետք է խստագույնս պատժվեն: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կոմպետենտ մարմինները տվյալ… Read more »

ՀՀ-ում ՌԴ դեսպանության կցորդը մտահոգված է Գյումրիում տեղի ունեցած սպանությամբ

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին:

Ոստիկանները փնտրում են դաժան սպանության մեջ կասկածվող ռուս զինվորին (լրացված)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայտնաբերելու նպատակով իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ: Այս մասին հաղորդել էին ՀՀ ոստիկանությունից: Ոստիկանության աշխատակիցները հերթապահում են նաև Երևան մտնող և մայրաքաղաքից դուրս եկող ճանապարհներին: Նրանք կանգնեցնում են բոլոր ավտոմեքենաները` հավաստիանալու համար, որ դրանց մեջ չի գտնվում սպանության մեջ կասկածվող ռուս… Read more »

Ռուսաստանյան կողմը շահագրգռված է Գյումրիում սպանության դեպքի շուտափույթ բացահայտմամբ. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Գյումրու սպանության վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը և քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություններ են տարածել

Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից: