«Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը»

200 հազար դոլար՝ Ավանի շենքերի մուտքերի վերանորոգման համար

Երևանի քաղաքապետարանը հունիսի 24-ին պայմանագիր է կնքել «Մարութա սար» ընկերության հետ՝ Ավան վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Համաձայն գնման փաստաթղթի՝ վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն այս տարվա հոկտեմբերի 20-ին: Նշենք, որ այս աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանի բյուջեից վճարվել է 95 միլիոն 250 հազար 596 դրամ կամ շուրջ 200 հազար դոլար: Լուսանկարը՝ yerevan.am կայքից Իրավաբան.net  

1.3 միլիարդ՝ ծննդատան վերանորոգման համար

Երևանի քաղաքապետարանը բաց ընթացակարգով գնման պայմանագիր է կնքել «Հիդրովերանորոգում» ՍՊ ընկերության հետ՝ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի (ավելի հայտնի որպես ՝ 8-րդ հիվանդանոցի ծննդատուն)  շենքի վերանորոգման համար: Օգոստոսի 19-ին կնքված պայմանագրի արժեքը կազմում է 1 միլիարդ 366 միլիոն 175 հազար 400 դրամ: Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ ծախսերը իրականացվել են Երևանի քաղաքապետարանի բյուջեից: Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքների վերջնաժամկետը 100… Read more »

Վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի գույքն ու եկամուտները

Ինչպես հայտնել էինք, սեպտեմբերի 16-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ վարչապետի գլխավոր խորհրդական նշանակվեց   Գագիկ Մարտիրոսյանը: Ինչպես տեղականում ենք նրա գույքի և եկամուտների հայտարարագրից, պաշտոնը ստանձնելու պահին վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդականը հայտարարագրել է  որպես անշարժ գույք՝ երկու բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով: Որպես շարժական գույք նորանշանակ խորհրդականը ոչինչ չի հայտարարագրել: Գագիկ Մարտիրոսյանը ներկայացրել է… Read more »

Պաշտպանության նախարարությունը շուրջ 10.5 միլիոն դրամի երաժշտական գործիքներ է գնել

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Սոնատինա» ընկերության հետ այս տարվա հունիսի 27-ին կնքել է երաժշտական գործիքներ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագիր: Գնման փաստաթղթի համաձայն՝ ձեռք է բերվել. 4 հատ գալարափող «F/Bb»՝ 7.400.000 դրամ արժողությամբ – «Hans Hoyer» HH6801-1-0, լարվածքը F/Bb, իրանը դեղին պղինձ,  ծածկույթը թափանցիկ լաք, փողի անցքի շառավիղը 11.89մմ, փողալայնուկի շառավիղը 305մմ, կոնաձև  կափույրներով, մեխանիկան չժանգոտվող մետաղից, … Read more »

Գևորգ Կոստանյանի գույքը՝ պաշտոնը ստանձնելիս և դադարեցնելիս

Արդեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացրել է  իր գույքի ու եկամտների հայտարարագիրը՝ վերջին պաշտոնը դադարեցնելու պահին: Հիշեցնենք, նա այս պաշտոնում աշխատել է 2013 թվականի հոկտեմբերի 1-ից: Եվ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել էր. բնակարան՝ բազմաբնակարան շենքում, LEXUS GS 300 մարդատար ավտոմեքենա, 80 միլիոն դրամ խնայողություն, 5000 ֆունտ ստթեռլինգ խնայողություն, 91.43 միլիոն դրամի եկամուտ, որից… Read more »

Կառավարությունը արտոնություններ տվեց պատգամավորին պատկանող ընկերությանը

Դիլիջանում գարեջրի արտադրություն հիմնելու համար «Հ և Տ Հակոբյաններ» ընկերու­թյանը կառավարությունը մաքսային արտոնություններ տալու որոշում էր ընդունել դեռևս նախորդ տարի, իսկ սեպտեմբերի 22-ին կառավարությունը հավանություն տվեց այդ արտոնությունների ժամկետը երկարաձգելու նախագծին: Այսպես, դեռևս նախորդ տարվա հուլիսի 2-ին կառավարությունը որոշել էր շուրջ 632.4 միլիոն դրամի սարքավորումների ներմուծաման համար այս ընկերության՝ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ) վճարելու պարտավորության ժամկետը երեք տարով… Read more »

Վարդան Արամյանի գույքն ու եկամուտները

Վարդան Արամյանը սեպտեմբերի 20-ին նախագահի հրամանագրով նշանակվել է ֆինանսների նախարար: Մինչ այս պաշտոնին անցնելը նա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալն էր: Այս պաշտոնը նա ստանձնել է 2013 թվականի սեպտեմբերի 5-ին:

Արթուր Դավթյանի գույքն ու եկամուտները

Շուտով սպասվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի նշանակումը, ով ներկայումս գլխավոր դատախազի տեղակալ է: Ներկայացնում ենք նրա վերջին տարիների ընթացքում հայտարարագրած գույքն ու եկամուտները: Արթուր Դավթյանը դեռսև 2013 թվականին Երևան քաղաքի դատախազի պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է. Անհատական բնակելի տուն` հողամասի վրա կառուցված և իր տնտեսական շինություններով, Բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 3 հատ հողամաս,… Read more »

Կոռուպցիայի դեմ կա՞մքը, թե՞ մեխանիզմներն են պակասում. ՍիվիլՆեթ

Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ Կարեն Զադոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի անհրաժեշտություն կա, իսկ այդպիսի պայքար սկսելու համար քաղաքական կամք է հարկավոր:

Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մոդելը էական առավելություն ունի մյուս մոդելների նկատմամբ

Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդրանիկ նիստին այսօր քննարկվեցին հակակոռուպցիոն լայնածավալ պայքարին ուղղված օրենսդրական փաթեթը, որը, մասնավորապես, վերաբերում էր հակապոռուպցիոն անկախ մարմնի ստեղծմանը, ապօրինի հարստացման քրեականացմանն ու պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրմանը:

Հերմինե Նաղդալյանի գույքն ու եկամուտները

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատգամավորական մանդատը վերստանձնել է 2012 թվականին: Եվ պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է բավականին արժեքավոր գույք և եկամուտներ:

Պետական գնումներ. ավիատոմսերը գնվում են՝ մրցակցություն բացակայությամբ

Պաշտպանության նախարարությունը հուլիսի 11-ին պայմանագիր է կնքել «Ավիատուր Գրուպ» ընկերության հետ՝ 4 հատ «Երևան-Վիեննա-Վիլնյուս», «Վիլնյուս-Մոսկվա-Երևան» ուղղություններով ավիատոմսերի ձեռքբերման համար: Տոմսերի ձեռքբերման առաջաին չափաբաժնի համար վճարվել է 2 միլիոն 440 հազար դրամ (ընդհանուր արժեքը 3,2 միլիոն դրամ է): Պայմանագրով ձեռքբերվող ավիատոմսերը «էկոնոմ» կարգի են և կարծես թե շուկայական գնից թանկ չեն: Սակայն այս գնման դեպքում հետաքրքրական է գնման… Read more »

ՊՆ-ը կես միլիոն դոլար է նախատեսել՝ արարողակարգային ծառայությունների համար

Նախարարությունն իր պատասխանում անմիջապես նշում է՝ թույլ տվեք չբացահայտել, թե ինչպե՞ս և ու՞մ վրա ենք ծախսում շուրջ կես միլիոն դոլարը, մինչդեռ գնման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակային է: Միևնույն ժամանակ չենք բացառում, որ ծախսերի որոշ տողեր կարող են իսկապես գաղտնի պահվել: